Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի Բոկոնիի համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ֆուտբոլային կարիերայի մասին։
Հայտնի ֆուտբոլիստը նշել է, որ դեռ վաղ է համարում խաղակոշիկները մեխից կախելը.
«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ։ Սակայն ես փորձում եմ անել առավելագույնը, որ հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»: