Օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է մասնակիցների ամբողջ շրջանակը. Նարեկ Սարգսյան

Իրավապահ մարմինները հայտարարում են, որ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, և ձեռնարկվում են քայլեր նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Սարգսյանը։

 

 

Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ 

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։ 

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

Այս թեմայով
am