Կրակոցներ Զովունիում․ մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ shamshyan.com- ը գրել էր, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում հնչել են կրակոցներ, և մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «։Մեգանյուզին» հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործը եղել է ոչ սթափ վիճակում և հանցագործությունը կատարել է իր անվամբ հաշվառված որսորդական զենքով։
Տուժողի կյանքին վտանգ չի սպառնում։