Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին առաջնության հաղթողը Մագնուս Կարլսենն է

2026 թվականի փետրվարի 13-ից 15-ը Գերմանիայի Վեյսենհաուս քաղաքում անցկացվել է Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում չեմպիոն է դարձե Մագնուս Կարլսենը, ով կիսաեզրափակչում 2.5:1.5 հաշվով հաղթել է Ֆաբիանո Կարուանային:

Եզրափակիչ աղյուսակը հետևյալ տեսքն ունի՝

Մագնուս Կարլսեն

Ֆաբիանո Կարուանա

Նոդիրբեկ Աբդուսատորով

Վինսենտ Կեյմեր

Հանս Մոկե Նիման

Արջուն Էրիգաիսի

Լևոն Արոնյան

Ժավոխիր Սինդարով։

 

Այս թեմայով
am