Հայտնի են Հայաստանի ծանրամարտի չեմպիոններն ու մեդալակիրները

Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ): 110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, իսկ 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք: 

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլաքյանը, 65 կգ` Ժորա Գրիգորյանը, 71 կգ` Գոռ Սահակյանը, 79 կգ` Մարտին Պողոսյանը, 88 կգ` Ռաֆիկ Հարությունյանը:

 

 

Այս թեմայով
am