Ներդրումը ներդրում է բերում. Փաշինյան

«ԱՄՆ փոխնախագահն այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ջեյ Դի Վենսի ազդարարած ծրագրերից հետո քաղաքական-հասարակական շրջանակներում ծավալված քննարկումներին։

«Սովորաբար ընդդիմությունը մեզ քննադատում է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների պակաս կա, բայց հիմա Հայաստան դրամական մեծ ներհոսքեր են գալու»,- պնդեց Փաշինյանը՝ հավելելով, թե խոսքը ներդրումային նոր էկոհամակարգի ձևավորման մասին է։

«Ներդրումը ներդրում է բերում»,- նշեց նա՝ մանրամասնելով, թե  մի ոլորտում ստեղծված աշխատատեղը փոխկապակցվածության սկզբունքով մեկ այլ ոլորտում էլ է աշխատատեղեր ստեղծում։

Այս թեմայով
am