Ինչ որ այստեղ ձեզ եմ ասել, ասել եմ նաև այնտեղ. Ալեն Սիմոնյանը ՌԴ իր այցելության մասով դրական արձագանքներ է ստացել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ռուսաստանյան այցից լավ արձագանքներ է ստացել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը։

«ՌԴ-ում ոչ մեկի հետ չեմ շփվել՝ արձագանքների մասով, շփվել եմ պաշտոնատար անձանց հետ։ Արձագանքը եղել է մեր ժողովրդից, սփյուռքում  բնակվող մարդկանցից շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալություն եմ հայտնում, բոլորը կարդացել եմ, ես ձեզ նույնպես սիրում եմ և հպարտանում եմ ձեզնով»,-նշեց նա։

 Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Լավրովի հետ հանդիպումը լարված է անցել և արդյո՞ք նրա հետ փակ քննարկման ժամանակ ստացել է իր հարցերի պատասխանները՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Անուն առ անուն խոսել ենք, ինչ որ այստեղ ձեզ եմ ասել, ասել եմ նաև այնտեղ։ Ինչ-որ մարդիկ, ովքեր ոչ հայերեն են կարողանում գրել ու խոսել, ոչ էլ՝ ռուսերեն, ինչ-որ ակնկալիքների մասին էին խոսում, իրենք երևի ենթադրում էին, որ էնտեղ պետք է հարձակվեի ու ինչ-որ մեկին հարվածեի՞, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի՞։ Ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք՝ իրենցը։ Մեր հանդիպման իմաստը դա էր։ Մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, սկսած՝ ՀՀ-ում տարբեր ներդրումներից, ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրեր անցկացնելուց»։

Այս թեմայով
am