Զբաղվելու ենք մեր բնակչության առողջության հարցերով. վաստակավոր մարզիչ (Տեսանյութ)

 «Հայրենիք» կուսակցությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել։

«Մեր նպատակը մեկն է՝ տարբեր տարիքային խմբերում կարողանանք բնակչությանն ապահովել ֆիզիկական դաստիարակությամբ, օգնենք նրանց ավելի առողջ լինել։ Շատ կարևոր է, որ զորակոչային, նախազորակոչային տարիքի մեր երիտասարդները ֆիզիկապես պատրաստ լինեն բանակում ծառայելուն», - լրագրողների հետ զրույցում ասաց  Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, վաստակավոր մարզիչ Եղիշ Դավթյանը։

Նա շեշտեց՝ այս ամենն անելու համար կլինեն և՛ կազմակերպչական, և՛ ֆինանսական խնդիրներ, սակայն դրանք պետք է  լուծվեն. «Վերջիվերջո մեր բնակչության առողջության հարցերով ենք զբաղվելու։ Առաջին քայլն այսօրվա համաժողովն է։ Հիմնական խնդիրը, կարծում եմ, ֆինանսական է։ Մենք ունենք շատ լավ մասնագետներ, որոնք կընդգրկվեն հանձնաժողովներում և կփորձեն իրագործել այս պլանները»։

Այս թեմայով
am