Բանակում, Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյանը՝ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին
Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսպես մեկնաբանեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարելու իր որոշումը։
«Բանակում, Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն»,-ասաց Պապիկյանը։