Ցանկանում ենք՝ Հայաստանը բարեկեցիկ լինի․ շատ ենք գնահատում հայ ժողովրդի հետ մեր կապը․ Մատիվենկո
Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։ Այս հարցը քննարկվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը: Հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատիվենկոն։
«Մենք մի բան ենք ցանկանում, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, որ երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ»,- նշել է նա։