ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների

Նրանք իրենց խոսքը ուղղում են այս պահին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին։  «Մարդու իրավունքները մեր տարածաշրջանում դարձել են առևտրի առարկա, մենք պարտավոր ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հիշեցնել, որ այցերն իմաստ ունեն միայն այն ժամանակ , երբ դրան հետևելու են գործողություններ, այլ ոչ թե մնալու են թղթի վրա` զեկույցների ձևով»,– ԱԺ–ի դիմաց հայտարարեց Արցախի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ցուցարարների ձեռքին հայ գերիների և քաղբանտարկյալների նկարներով պաստառներ են։

Ուղիղ միացումն՝այստեղ

 

 

Այս թեմայով
am