Սրբուհի Գալյանն առաջադրվել է ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու համար

Արդարադատության նախարար, Սրբուհի Գալյանն առաջադրվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

Այս  մասին նա հայտարարեց 2025 թվականի տարեկան իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Ես առաջադրվել եմ, որպեսզի լինեմ ցուցակում, դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը և մասնագիտական աջակցություն եմ հայտնում այս ամբողջ գործընթացին: Դա իմ ցանկությունն է, որ առաջադրվեմ և նախընտրական պրոցեսների մաս կազմեմ»,-ասաց նախարարը:

Այս թեմայով
am