Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին Meganews.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ»,- հաստատեցին կոմիտեից:
 
Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին:

 

 

Այս թեմայով
am