Ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի
Ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի:
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ես «Ադրբեջան» բառը չպետք է փակեի եւ այդ գրվածքով դուրս գայի մրցելույթի՝ մտածելով, թե սպորտը սպորտի մասին է ու ինձ դրանից լավ զգայի, ուրեմն ես ամենաանարժան եւ անպատիվ մարդը պետք է լինեի: Իմ քայլը պարզ է եւ պարզաբանման կարիք չունի:
Այս մասին NEWS. am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը։