Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել սրբազանի գործով դատախազին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` հունվարի 7–ին ստորագրած հրամանագրով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին։
Հիշեցնենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի գործով դատախազն էր․ նա պահանջել էր սրբազանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը սահմանել էր պատիժ 2 տարի ժամկետով։