«Ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք են արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ` դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել:
Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու:
Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի գործով դատն է վերաքննիչ դատարանում:
Երկար ձգձգումներից հետո առաջիկայում նաև Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ նիստ կա, որը դեկտեմբերին իշխանությունը տապալել է ու փորձում է առավելագույնս ուշ ժամկետում անցկացնել:
Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները»:

Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան

Այս թեմայով
am