Նոր Արեշում էլեկտրաենթակայան է այրվել. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
 
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս ՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։

Այս թեմայով
am