Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ մարմին, ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակով հարվածել

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են կնոջ մարմին՝ դանակի մի քանի հարվածի հետքերով: 
Նրա ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով կյանքից զրկել կնոջը։

Տղամարդուն, սպանություն կատրարելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: 
 
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված կինը 74 տարեկան է, իսկ կասկածյալը՝  նրա ամուսինը՝ 64: 

Այս թեմայով
am