Գեղարքունիքի մարզպետը մասնակցելու է Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագին, բայց վստահեցրեց, թե ստիպելով մարդկանց իր հետ չի տանի

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կիրակի օրը մասնակցելու է Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվող կեղծ պատարագին։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե որևէ մեկի չի ստիպելու, որ իր հետ գնան պատարագի։

«Իրենց ցանկությունը պետք է լինի, որ ուզենան մասնակցեն»,- նշեց Սարգսյանը։

Այս թեմայով
am