Երևանում թալանել են բետոնի արտադրությամբ հայտնի ՍՊԸ-ներից մեկը. չհրկիզվող պահարաններից գողացել են մոտ 14 միլիոն դրամ

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Դրագսման» ՍՊԸ-ում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել՝ գողանալով մոտ 14 միլիոն դրամ: 
 
Դուրս գալիս կոտրել են նաև գույքը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին արդեն հաղորդում է ընդունվել «Գրագսման» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Գևորգյանից: 

Այս թեմայով
am