Մարդ է՝ պահի տակ ասել է «Արցախը Հայաստան է և վերջ». Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը «Եռաբլուրում» լրագրողներին փոխանցել է, որ Արցախը նախկինում Հայաստանի մաս էր, սակայն արտաքին քաղաքական փոփոխությունների և 44-օրյա պատերազմի հետևանքով իրավիճակը փոխվել է։
«Մարդ է պահի տակ ասել՝ «Արցախը Հայաստան է», այդ ժամանակ բոլորն ուրիշ կերպ էին մտածում։ Բայց եկավ 44-օրյա պատերազմը, եկան խաղերը Արցախ աշխարհի շուրջ՝ Ռուսաստանի ներգրավմամբ, և այսօր մենք ունենք այս իրավիճակը», — ասել է Միքայելյանը։