«Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են»․ Ժաննա Անդրեասյան

«Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են»,- այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են, և պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,- նշել է նախարարը՝ հավելելով՝ չունեմ արդարացման որևէ փաստարկ տեղի ունեցածի համար։

Նախարարը նաև նշել է, որ առաջիկայում լրջորեն պետք է դիտարկվի բուհի անձակազմի տեղեկացվածության հարցը, և ով որ կարող էր այս մասին տեղյակ լինել, գլխի ընկնել և ժամանակին չի ահազանգել, առնվազն բուհում նրա հետագա աշխատանքի հարցը պետք է քննարկվի։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում  ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:

 

Այս թեմայով
am