Հրատապ. Ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացնում քրեական վարույթի շրջանակներում, Meganewsam--ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Կա՞ն արդյոք ձերբակալվածներ՝ կոմիտեից ասացին, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն։

Ըստ ABC Media-ի՝ ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Ղուկասյանի օգնականը լրատվամիջոցին հայտնել է, որ 60-70 հոգով մտել են քաղաքապետարան, համայնքապետին պառկեցրել հատակին ու ձերբակալել։

 

Այս թեմայով
am