Վեհափառի դեմ քրեական վարույթ նախաձեռնվեց

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Իշխանական ԶԼՄ-ներն այսօր 2023 թվականին արված ձայնագրություն են տարածել, որում նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանն Կաթողիկոսին մեղադրում է, թե իբր ստիպում է, որ նա ընտանիքի անդամների հետ հանրահավաքի մասնակցի։

 

Այս թեմայով
am