Արամուսցի մարդասպանը 21 հոգանոց ցուցա՞կ է ունեցել

Արամուսում նյարդերը չեն հանդարտվում՝ տեղի ունեցած սպանությունների շարքից հետո։ Տեղի բնակիչները «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ սպանությունները, ըստ ամենայնի, կանխամտածված է եղել, ավելին՝ անգամ ցուցակ է ունեցել, թե որոնց պետք է սպանի։ Ըստ տեղեկությունների՝ ցուցակում եղել է 21 անձի անուն։
Արդեն հաստատվում է, որ առաջին սպանությունը եւս պատահականություն չի եղել. համենայն դեպս՝ չարագործը նախապես ճշտել է նրանց գտնվելու վայրը։ Այն է զանգել է հարեւանին, ով ասել է, որ գազարի դաշտերում են՝ չիմանալով, որ իրենց սպանողին են հայտնում իրենց գտնվելու վայրը։
Իսկ կատարված սպանությունների մասին էլ հպարտացել է քեռու տանը, որտեղից անմիջապես փորձել են կապ հաստատել իրավապահների հետ։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ նա փորձել է վնասել նաեւ քեռակնոջը՝ տաք ջուր լցնելով։