Արամուսում ամուսինների սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 61-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք, հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։  

Ոստիկանությունը հայտնել էր, որ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։

 

Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։  

Քննչական կոմիտեից Meganews.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն 2 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

1 անձ ձերբակալվել է: 

Այս թեմայով
am