Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. վիրավորներ կան, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչմերուկում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է:
Ժամեր անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:
Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ:
Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է:
Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտելով բնակիչների անդորրը, վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։