Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 մարտական հաշվարկ. ՆԳՆ

Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 մարտական հաշվարկ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին ժամը 23։53-ին:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար»,- տեղեկացրեցին ՆԳՆ-ից:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում եմ։