«ՔՊ-Ավինյան տանդեմը շարունակում է ավիրել Երևանը»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում ըեսանյութ է հրապարակել՝ կից գրառումով․ «ՔՊ-ի ու Ավինյանի կողմից «ղեկավարվող» քաղաք՝ Երևանը։
Ոչ կոմպետենտ ու 9%-ի սահմաններում, կառավարելու հետևանքը։
Երևանը ավիրելու ու միայն սեփական գրպանները լցնելու ՔՊ- Ավինյան տանդեմի ձեռքբերումները շարունակվում են»։