Ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանը

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներումձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:

 

 

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։ 

 

Միջնորդություն է ներկայացվել դատարանկալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու համար:

Այս թեմայով
am