Ձեռք բերված 15 նոր աղբատարներն արդեն Երևանում են. երբվանից կշահագործվեն մեքենաները

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 15 հատ «Howo» մակնիշի աղբատար նոր մեքենաներն արդեն Երևանում են: 

 

Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

 

«Այսօրվանից կմեկնարկի հանձնման-ընդունման գործընթացը: Մեքենաները տեխզննում անցնելուց և «Ապպա» պայմանգիր ունենալուց հետո արդեն կանցնեն աշխատանքի»,- ասաց նա:

 

Տիգրան Ավինյանն էլ նկատեց՝ շատ կարևոր գնում էր, որն այս տարի իրականացվել է:

 

«Մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք և սա հերթական չափաքանակն է»,- ասաց Ավինյանը՝ կատակելով.

 

«Հովհաննեսների դուրը ոնց որ մի փոքր չի եկել, որ այս ավտոմեքենան էլ ենք «Howo» կոչում, բայց էնտեղ «w»-ով է, և հետևապես, բոլոր համընկնումները պատահական են: Վստամ եմ, որ այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն»:

Այս թեմայով
am