Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի և Թուրքիայի նախագահներ Փեզեշքիանն ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

 

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թեհրանը դեմ է Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության՝ այն համարելով խաղաղությանը սպառնացող վտանգ։

 

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան շարունակական խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ խաղաղությունը ամրապնդելու համար։

Այս թեմայով
am