Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցը բացվեց

Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցը բացվեց

???? Սեպտեմբերի 1-ից Կոտայքի մարզն ունի ևս մեկ լուսավոր, ժամանակակից պայմաններով կառուցված և կահավորված նոր դպրոց:

???? Այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացումը: 

???? ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի հետ առավոտյան մասնակցել եմ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, տոնական միջոցառմանը, ապա շրջել դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: 

???? Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1 մլրդ. 811 մլն. 784 հազար դրամ: Այն իրականացվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով' Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
 
???? Իրականացված աշխատանքների արդյունքում Հրազդանն ունի նոր դպրոց՝ շուրջ 490 աշակերտներով'  54-ը առաջին դասարանցիներ:

????Սա ամենամեծ նվերն էր, որ նոր ուսումնական տարում կարող էին ստանալ Հրազդանի ևս 490 աշակերտներ:

???? Այս առիթով ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում բարի երթ:

Այս թեմայով
am