Շուտով կզովանանք․ սառը օդային հոսանքներ են մոտենում
Շատ շուտով կզովանանք։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասում է, որ մեր երկրին Արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ։
«Օգոստոսի 9-11-ը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-6 աստիճանով։ Արդեն օգոստոսի 11-ին ամենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն», - տեղեկացնում է նա։
Սպասվում են նաև տեղումներ։