Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրեցի Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը. վարչապետ
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրեցի Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Մանրամասները՝տեսանյութում