Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել․ Փեզեշքիան

Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել՝ համատեղ շահերն ապահովելու համար. այս մասին, «ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Եթե մենք ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան ոչ արդյունավետ: Այսօր ավելի քան երբևէ պետք է բարելավենք կապերը հարևան և տարածաշրջանային պետությունների հետ»,- ընդգծել է Իրանի նախագահը: