Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանել են 100-ից ավելի քաղաքացու

Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի 64 շենքում կրակ և ծուխ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքպետ Էդուարդ Բաբայանը: 
 
Քաղաքապետը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 100-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների, ապա հրշեջները մարել են 5-րդ հարկի էլեկտրական հաշվիչներում առաջացած կրակը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը: 

Այս թեմայով
am