«Հանրահավաքի բնականոն ընթացքը ապահովում ենք»․ Կարեն Հակոբյան
Հանրահավաքի բնականոն ընթացքը ապահովում ենք: Այսպես պատասխանեց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորրված ոստիկանության մեծաքանակ ուժերի կենտրոնացումը Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակում է նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը:
Նրանք անպատասխան թողեցին լրագրողների այն հարցը, թե արդյոք հեղաշրջում կամ ահաբեկչություն իրականացնելու վտանգ կա, որ այդքան շատ ոստիկաններ են հավաքվել: