«ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց». Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց։ Խնդիրը լուծվեց»:

Հիշեցնենք՝ փաստաբանն առավոտյան ահազանգել էր, որ ««Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում, որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում, երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և դերևս հունիսի 23-ին ոստիկանությունից հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է»:

Աղբյուրը` Էրիկ Ալեքսանյան

Այս թեմայով
am