Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորը՝ կապարակնքվել։«ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2մլն ՀՀ դրամի չափով։