Ղազախստանի ՆԳՆ-ն կողմ է հանրային վայրերում դեմքը ծածկող միջոցներ կրելն արգելելող առաջարկին
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը, անվտանգության շահերից ելնելով, աջակցել է սենատորների նախաձեռնությանը՝ արգելել դեմքը հասարակական վայրերում թաքցնելը, հայտարարել է ՆԳՆ ղեկավար Երժան Սադենովը։
«Մենք ընդհանուր առմամբ աջակցում ենք դրան, քանի որ միջոցառումն ուղղված է անվտանգությանը։ Եթե թաքցնելու բան չկա, ինչու՞ ծածկել դեմքը»,- ասել է Սադենովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին սենատորների համապատասխան առաջարկի մասին, որով առաջարկվում է հասարակական վայրերում արգելել դեմքը թաքցնող հագուստը: Բացառություն կարող են լինել իրավիճակները՝ կապված օրենսդրության պահանջների, պաշտոնական կամ աշխատանքային պարտականությունների կատարման հետ,բժշկական նպատակների, քաղաքացիականպաշտպանության, եղանակային պայմանների հետ, ինչպես նաև այն անձանց համար, որոնք անմիջականորեն մասնակցում են մարզական և մշակութային միջոցառումներին: