Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկըհունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջինանգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի ևկառուցապատման ոլորտի միջազգայինցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։
Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարումկգտնեն Հայաստանում հիփոթեքայինվարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենցնախասիրություններին ու կարիքներինհամապատասխան տարբերակներ Երևանում կամմարզերում՝ նախատեսված Հայաստանիռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար։
«Մեր մասնակցությունը TOON EXPO Մոսկվայինպայմանավորված է այն համոզմամբ, որ Սփյուռքիմեր հայրենակիցների հետ կապը պետք է լինիիրական, կենդանի և կառուցողական։ Մենք ուզումենք լսել նրանց, հասկանալ՝ ինչպես կարող ենքաջակցել հայրենիքում սեփական տուն ունենալուկամ ներդրումային գույք ձեռք բերելուճանապարհին։ Մոսկվայում կունենանք գործնականհնարավորություն՝ անմիջապես շփվելու մերհաճախորդների հետ, բացահայտելու նրանցկարիքներն ու համապատասխանեցնելու մերլուծումները։ Հայաստանը կարող է և պետք է դառնաավելի գրավիչ ներդրումների համար, և նմանհարթակները նշանակալի առաջընթաց կարող ենապահովել այդ ուղղությամբ», – նշում էԱմերիաբանկի երկարաժամկետ բանկայինծառայությունների թրայբի ղեկավար ՎահրամԳևորգյանը։
Եռօրյա էքսպոյի շրջանակում այցելուներըկկարողանան տեղում ծանոթանալ Ամերիաբանկիհիփոթեքային առաջարկներին և, ցանկությանդեպքում, անմիջապես առցանց հայտ ներկայացնել։Ամերիաբանկը տրամադրում է հիփոթեքային վարկհատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։Նրանք կարող են առցանց դիմել՝ անշարժ գույքգնելու, վերանորոգելու կամ կառուցապատելունպատակով՝ Հայաստանի ցանկացած անկյունում, անկախ բնակության երկրից կամ գտնվելու վայրից։
Վարկի դիտարկման համար պարտադիր չէՀայաստանում գրանցված եկամուտ կամ մշտականբնակության հասցե ունենալը․ հաշվի են առնվումհաճախորդի՝ արտերկրում ստացվող եկամուտները, իսկ վարկը հաստատվում է առանց տրամադրման ևսպասարկման վճարների։
Էքսպոյի ընթացքում Ամերիաբանկը և իր գործընկերկառուցապատող ընկերությունները հանդես կգանհատուկ առաջարկներով՝ ներկայացված գույքիհամար առաջարկելով առավել մատչելի սակագին։Ավելին, 40% կանխավճարի պայմանով, վարկըկտրամադրվի առանց վարկունակությանգնահատման։
«Մենք մշտապես արժևորել ենք մեր գործընկերկառուցապատողների հետ երկարաժամկետ, վստահության վրա հիմնվածհամագործակցությունները։ Այս անգամ ևս նրանցկողքին ենք, և միասին հանդես ենք գալիս համատեղձևավորված շահավետ առաջարկներով՝ հատուկՍփյուռքի մեր հայրենակիցների համար», – նշում էԱմերիաբանկի հիփոթեքի պրոդուկտի ղեկավարԼիանա Աղայանը։
Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարկըկարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարովկամ եվրոյով՝ 60-ից մինչև 360 ամիս ժամկետով։Վարկի տրամադրման պայմաններն ումանրամասները հասանելի են Ամերիաբանկիպաշտոնական կայքում:
Էքսպոյի շրջանակում այցելուներին կներկայացվինաև անշարժ գույքի myhome.am էկոհամակարգը, որիմիջոցով հնարավոր է ստանալ հիփոթեք ՀՀ-ումընդամենը 5 րոպեում, գնել ու վարձակալել անշարժգույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքերի առաջարկներին, ստանալ արտոնյալ պայմաններով առաջարկներ համագործակցող կազմակերպություններից և շատ ավելին:
TOON EXPO-ն տեղի կունենա Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում՝ հունիսի 27-29-ը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեքմիջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: