«Россия предатель». արևմտամետների բողոքի ակցիան՝ ընդդեմ Մատվիենկոյի այցի
Россия не миротворец, Россия торговец, Россия предатель». ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ վանկարկում էր «Հանուն Հանրապետության» ղեկավար Արման Բաբաջանյանը, ով մի խումբ արևմտամետների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի դեմ։
Ոստիկանության բարձրաստիճան ծառայողը պահանջեց ակցիան իրականացնել խաղաղ եղանակով՝ առանց վիրավորական կոչերի, ինչից հետո ոստիկանի ու Բաբաջանյանի միջև քաշքշոց սկսվեց։ Ոստիկանը Բաբաջանյանի ձեռքից վերցրեց բարձրախոսը, որից հետո արևմտամետները ակցիան շարունակցեին լուռ՝ հակառուսական բովանդակությամբ ցուցապաստառներ պարզելով։
Նշենք, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին է այցելել Հայաստան։ Այս պահին տեղի է ունենում ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության խորհրդաժողովը։