Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Այս թեմայով
am