Վալենտինա Մատվիենկոն Երևանում է (Տեսանյութ)

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է  Հայաստանի Հանրապետություն։

Այցի շրջանակում հանդիպումներ տեղի կունենան ՀՀ ղեկավարության, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ։

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն  կմասնակցեն ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի բացմանը։

Վալենտինա Մատվիենկոն կմասնակցի նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումին։

Այս թեմայով
am