Սյունիքում հայերը ամեն օր ենթարկվում են ադրբեջանական հարձակումներին․ Անն-Լորանս Պետել
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գրառումն X սոցիալական ցանցում Կրակոցներ խաղաղ բնակիչների նկատմամբ․ Սյունիքում հայերը ամեն օր ենթարկվում են ադրբեջանական հարձակումներին։ Ադրբեջանի նպատակն է՝ մահվան վախ ներշնչել, որպեսզի մարդիկ փախչեն և… ներխուժի Հայաստան, գրել է նա։