Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը
Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մասնակցում են ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ այդ թվում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետները, ԱԽ քարտուղարը, նախարարներ, դիվանագետներ և այլք:
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մասնակիցների թվում է:
Մանրամասները՝տեսանյութում