Հայաստան է ժամանել Խաղաղության կորպուսի կամավորների 30-րդ խումբը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել Խաղաղության կորպուսի կամավորների 30-րդ խումբը։
«Ուրախ ենք ողջունել Խաղաղության կորպուսի կամավորների 30-րդ խմբին Հայաստանում։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարեց նոր կամավորների հանդիսավոր երդման կարգը, ովքեր շուտով կսկսեն իրենց երկամյա ծառայությունը Հայաստանի տարբեր համայնքներում»,-նշված է գրառման մեջ։