Ազգությամբ հնդիկ քաղաքացիները Երևանում մտել են հայրենակցի տուն, ծեծի ենթարկել, թալանել, փորձել բռնաբարել կնոջը

Ապրիլի 14-ին՝ ժամը 21։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ին՝ ժամը 02։45-ի սահմաններում, ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Այս թեմայով
am