Մեր այցը նպատակ ունի ավելի խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը. Չան Թան Մանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը:

96.jpg (801 KB)

Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան և ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական և ողջունելի գործընթաց է:

97.jpg (776 KB)

Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը:

98.jpg (1.01 MB)

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների և քայլերի մշակման անհրաժեշտությունը:

99.jpg (1.01 MB)

Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծել են նաև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակականության կարևորությունը, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման համար:

100.jpg (994 KB)

Նիկոլ Փաշինյանը և Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ:

101.jpg (754 KB)

Այս թեմայով
am